Եթե կարծում եք, թե չեք կարող սովորել օտար լեզուներ, չունեք հմտություններ և ժամանակ, սակայն ցանկանում եք ապրել որևէ եկրում կամ միգուցե ուղղակի այցելել, ապա կամ ստիպված կլինեք  գտնել թարգմանիչ կամ սովորել:

Ինչու՞ սովորել օտար լեզուներ

Ճանապարհորդելը միակ պատճառը չէ լեզու սովորելու համար և կան բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ անգլերենը համարվում է միջազգային լեզու և եթե որոշել եք ունենալ լավ վարձատրվող աշխատանք և լավ պաշտոն, ապա անգլերենի իմացությունը պարտադիր է, երկրորդ լեզվի իմացությունը՝ ցանկալի, իսկ երրորդինը՝ կդիտվի որպես մեծ առավելություն:

1-ին նախապայմանը լեզու սովորելու համար՝ լեզուն սիրելն է, սակայն, երբեմն սկսում ես լեզուն սիրել այն ժամանակ, երբ սովորում ես:

Love-Learning-English_2832928_35148_image

Կարևոր նախապայման է նաև թե ով է ձեր ուսուցիչը: Նա կարող է այնպես անել, որ դուք սիրեք և մեծ հաճույքով սովորեք` հաշվի առնելով ձեր նախասիրությունները:

2-րդ նախապայման.  Ինչ մեթոդներով եք սովորում: Պետք է սովորել ոչ թե միայն մեկ ուղղությամբ, օրինակ՝ միայն խոսակցական, այլ բոլոր ուղղություններով՝ կարդալ, լսել, գրել, խոսել:

Կա սխալ մի մոտեցում, թե կարևորը ես կարողանամ խոսել իսկ քերականությունն ինձ պետք չէ: Եթե դուք չեք ցանկանում ուղղակի բառերի կույտ շարել կողք կողքի, ապա պետք է սովորեք նաև քերականություն, եթե ցանկանում եք ճիշտ արտասանել բառը, ապա պետք է շատ լսեք, եթե ցանկանում եք, որ տպավորվի ձեր մեջ և շուտ չմոռանաք, ապա պետք է գրեք, պարապեք և հաճախ օգտագործեք:

Ամենալավ միջոցը լեզու սովորելու համար շփվելն է այդ լեզվով խոսող բնիկի հետ թե՛ օնլայն հաղորդագրությունների միջոցով, և թե՛ դեմ առ դեմ տարբեր թեմաներ քննարկելով:

3-րդ նախապայմանը սովորածը հիշելը և կիրառելն է:

Լինում է, երբ մի ամբողջ օր եք տրամադրում՝ սովորում եք բառեր, իսկ հետո մոռանում: Որպեսզի չմոռանաք բառերը, նմանեցրեք դրանք որևէ երգի բառերի, կամ որևէ իրադարձության, որոնք շատ մոտ են կամ հնչողությամբ կամ կազմությամբ:

4-րդ նախապայմանը մտածելն է այդ լեզվով:
why_you_must_think_positive

 

Եթե սովորում եք անգլերեն, ապա պատկերացրեք, որ դուք անգլիացի կամ ամերիկացի եք, չեք հասկանում որևէ այլ լեզու և մտածեք թե ինչպես կասեք մատուցողին բերել ձեր սիրելի ուտեստը կամ ինչպես կասեք վարորդին՝ պահեք կանգառում…

5-րդ նախապայման. Օգտագործեք նոր տեխնոլոգիաներ՝ համացանց, կայքեր, սմարթֆոններ, google translator, translator.am կամ այլ օնլայն բառարաններ, քանի որ գրքերը գուցե միշտ մեզ մոտ չլինեն իսկ համացանցից և հեռախոսից կարելի է ամեն վայրկյան օգտվել:

Խորհուրդ կտամ գրանցվել և սովորել հետևյալ կայքերում՝ lingualeo.ru, որտեղ կարող եք սովորել անգլերեն՝ երգերի, տեսանյութերի, ֆիլմերի, պարապմունքների միջոցով, իսկ bussu.com կայքում կարելի է և՛ սովորել, և՛ սնվել, և՛ գնել նոր իրեր:

Հաճախե’ք անգլերենի ակումբներ կամ մեկ այլ լեզվի ակումբներ, որտեղ քննարկում են բազմազան թեմաներ, դիտում կարճ ֆիլմեր միայն օտար լեզվով, որտեղ կարելի է հանդիպել օտարերկրացի հյուրերի լսել նրանց երկրի, սովորույթների և մշակույթի մասին հենց իրենցից, ինչպես նաև շփվել նրանց հետ հենց իրենց լեզվով:

Ինչպե՞ս սովորել օտար լեզուներ

Եթե կարծում եք, թե չեք կարող սովորել օտար լեզուներ, չունեք հմտություններ և ժամանակ, սակայն ցանկանում եք ապրել որևէ եկրում կամ միգուցե ուղղակի այցելել, ապա կամ ստիպված կլինեք  գտնել թարգմանիչ կամ սովորել: Ինչու՞ սովորել օտար լեզուներ Ճանապարհորդելը միակ պատճառը չէ...

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

• Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու: • Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ...

Լեզուներ սովորելու 4 սկզբունք

Այսօր ուզում եմ ձեզ համար առանձնացնել լեզուներ սովորելու 4 սկզբունք. Հաճույքով ուսումնասիրի տվյալ լեզուն. դուրս գրածդ բառերը բարձրաձայն արտասանիր այնքան մինչև՝ ուղեղդ հասկանա , որ դու հաճույքով ես լարում իրեն, գրքերի տեքստերը այնքան շատ կարդա, որ հաճույք ստանաս՝ առանց...

Մի՛ վախեցեք սխալներից. Խորհուրդներ լեզու սովորելու համար

Լեզու սովորելու մասին շատ ուսումնասիրություններ են բարձրացնում այս հարցը՝ ի՞նչն է դարձնում մարդուն լեզուն լավ սովորող:  Ահա  մի քանի օգտակար առաջարկություններ ուսումնասիրություններից: –Մի վախեցեք անել սխալներ:  Մարդիկ հաճախ սխալվում են: Լեզուն լավ սովորողները նկատում...

Pidgin` Ամենահեշտ Օտար Լեզուն

Այն համարվել է առևտրի լեզու 17-րդ և 18-րդ դարերի վերջին,որը ստրկավաճառներին և աֆրիկացի տեղական առևտրականներին հնարավորություն տվեց բիզնես վարել: