• Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:

• Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:

• Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:

• Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:

• Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

• Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:

• Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

• Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:

• Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:

• Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:

• Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:

• «@» նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:

• Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:

• Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:

• Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:

• Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:

• Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:

• Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:

• Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:

• Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:

Աղբյուրը՝ ysu.am

Լեզուներ սովորելու 4 սկզբունք

Այսօր ուզում եմ ձեզ համար առանձնացնել լեզուներ սովորելու 4 սկզբունք. Հաճույքով ուսումնասիրի տվյալ լեզուն. դուրս գրածդ բառերը բարձրաձայն արտասանիր այնքան մինչև՝ ուղեղդ հասկանա , որ դու հաճույքով ես լարում իրեն, գրքերի տեքստերը այնքան շատ կարդա, որ հաճույք ստանաս՝ առանց...

Մի՛ վախեցեք սխալներից. Խորհուրդներ լեզու սովորելու համար

Լեզու սովորելու մասին շատ ուսումնասիրություններ են բարձրացնում այս հարցը՝ ի՞նչն է դարձնում մարդուն լեզուն լավ սովորող:  Ահա  մի քանի օգտակար առաջարկություններ ուսումնասիրություններից: –Մի վախեցեք անել սխալներ:  Մարդիկ հաճախ սխալվում են: Լեզուն լավ սովորողները նկատում...

Pidgin` Ամենահեշտ Օտար Լեզուն

Այն համարվել է առևտրի լեզու 17-րդ և 18-րդ դարերի վերջին,որը ստրկավաճառներին և աֆրիկացի տեղական առևտրականներին հնարավորություն տվեց բիզնես վարել:

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

• Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու: • Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ...

Ինչպե՞ս սովորել օտար լեզուներ

Եթե կարծում եք, թե չեք կարող սովորել օտար լեզուներ, չունեք հմտություններ և ժամանակ, սակայն ցանկանում եք ապրել որևէ եկրում կամ միգուցե ուղղակի այցելել, ապա կամ ստիպված կլինեք  գտնել թարգմանիչ կամ սովորել: Ինչու՞ սովորել օտար լեզուներ Ճանապարհորդելը միակ պատճառը չէ...