Արդյո՞ք սա ամենահեշտ լեզուն է
Դիտելով հայտնի վիդեո-բլոգեր Nas Daily ( Nuseir Yassini)-ի տեսանյութը կհամոզվեք, որ այդպես է։ Մինչ այդ ընթերցեք հետաքրքիր նյութը ամենահեշտ լեզվի մասին։
Pidgin-ը Լեզու է, որը պարունակում է պարզեցված քերականություն ավելի փոքր բառապաշարով: Անգլերեն լեզվի և տեղական լեզուների խառնուրդ է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն մարդկանց, ովքեր հիմնական լեզու չունեն:
Այն լայնորեն տարածված է Նիգերիայում, Գանայում( պետություն Արևմտյան Աֆրիկայում), Հասարակածային Գվինեայում( պետություն Կենտրոնական Աֆրիկայում) և Կամերունում(պետություն Կենտրոնական Աֆրիկայում):
Սիդեռա Լեոնեում(երկիր արևմտյան Աֆրիկայում) գտնվող Կրիո համայնքի համար Pidgin- ի մի ձևը վերածվել է մայրենի լեզվի, որը դժվար հասկանալի է ուրիշների համար։
Նիգերիայում ավելի քան 75 միլիոն մարդու համար( բնակչության մոտ կեսի) դա երկրորդ լեզուն է:
Օրինակ՝I wan chop ( I want to eat- ես ցանկանում եմ ուտել)I no no (I do not know-ես չգիտեմ)Where you dey? (Where are you-որտե՞ղ ես)
Այն համարվել է առևտրի լեզու 17-րդ և 18-րդ դարերի վերջին,որը ստրկավաճառներին և աֆրիկացի տեղական առևտրականներին հնարավորություն տվեց բիզնես վարել:Այն հետագայում տարածվեց Արևմտյան Աֆրիկայի գաղութների այլ մասերում ՝ դառնալով օգտակար առևտրային լեզու տեղական էթնիկ խմբերի շրջանում, որոնք խոսում էին տարբեր լեզուներով:Գրեք Ձեր կարծիքը տեղեկության վերաբերյալ և արդյո՞ք կցանկանաք էլի լինեն նմանատիպ տեղեկատվական հրապարակումներ։
https://fb.watch/3TkF-hlCyI/