Լեզու սովորելու մասին շատ ուսումնասիրություններ են բարձրացնում այս հարցը՝ ի՞նչն է դարձնում մարդուն լեզուն լավ սովորող:  Ահա  մի քանի օգտակար առաջարկություններ ուսումնասիրություններից:

Մի վախեցեք անել սխալներ:  Մարդիկ հաճախ սխալվում են: Լեզուն լավ սովորողները նկատում են իրենց սխալները և սովորում դրանցից: Պետք չէ կոմպլեքսավորվել և հանձնվել:

Կատարեք խմբակային գործողություններ: Մարդիկ օգտագործում են լեզուն այլ մարդկանց հետ հաղորդակցվելու համար: Լեզուն լավ սովորողը միշտ փնտրում է հնարավորություններ այլոց հետ խոսելու, քննարկելու, բանավեճելու:

Նշումներ կատարեք յուրաքանչյուր դասի ընթացքում: Նշումները օգնում են հիշել նոր լեզուն: Նայիր  նշումներդ, երբ անում ես տնային աշխատանք:

Օգտագործեք բառարան: Լեզուն լավ  սովորողները հաճախ են օգտագործում բառարաններ՝ ստուգելու բառի նշանակությունը, որը նրանք չգիտեն: Ունեցեք յուրացրած բառերի ցանկ ու մշտապես թարմացրեք այն:

Մտածեք այն լեզվով, որը դուք սովորում եք, նաև դասասենյակից դուրս: Երբ գնումներ եք կատարում կամ քայլում եք փողոցով, հիշեք իրավիճակին համարժեք բառեր և արտահայտություններ:

Կատարեք հավելյալ գործնական աշխատանքներ: Փորձեք բարելավել  ձեր լեզուն՝ կարդալու և լսելու կարողությունը` ինքնուրույն ուսումնասիրության նյութերով: Համացանցում այս ամենից շատ կարող եք գտնել: Գործածեք համացանցը որպես մեծ շտեմարան:

Պատկերացրեք ձեզ այդ լեզվով խոսելուց: Մի վախեցեք ինքներդ ձեզ տեսնել և լսել այդ լեզվով խոսելիս: Շատերը, ովքեր լավագույնս տիրապետում են օտար լեզվի, հենց այսպես են վարվում: Սա օգնում է նրանց մոտիվացիային:

Վայելեք ընթացքը: Լեզուն լավ սովորողները ուրախանում են տվյալ լեզվով և այն դարձնում իրենց կյանքի մի մասնիկը: Նայեք ֆիլմեր,  լսեք երգեր, խաղացեք վիդեո խաղեր կամ կարդացեք գրքեր: Երբեք ուշ չէ դառնալ լեզուն լավ տիրապետող: 

By — Լիլիթ Օհանյան

Մի՛ վախեցեք սխալներից. Խորհուրդներ լեզու սովորելու համար

Լեզու սովորելու մասին շատ ուսումնասիրություններ են բարձրացնում այս հարցը՝ ի՞նչն է դարձնում մարդուն լեզուն լավ սովորող:  Ահա  մի քանի օգտակար առաջարկություններ ուսումնասիրություններից: –Մի վախեցեք անել սխալներ:  Մարդիկ հաճախ սխալվում են: Լեզուն լավ սովորողները նկատում...

Ինչպե՞ս սովորել օտար լեզուներ

Եթե կարծում եք, թե չեք կարող սովորել օտար լեզուներ, չունեք հմտություններ և ժամանակ, սակայն ցանկանում եք ապրել որևէ եկրում կամ միգուցե ուղղակի այցելել, ապա կամ ստիպված կլինեք  գտնել թարգմանիչ կամ սովորել: Ինչու՞ սովորել օտար լեզուներ Ճանապարհորդելը միակ պատճառը չէ...

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

• Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու: • Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ...

Pidgin` Ամենահեշտ Օտար Լեզուն

Այն համարվել է առևտրի լեզու 17-րդ և 18-րդ դարերի վերջին,որը ստրկավաճառներին և աֆրիկացի տեղական առևտրականներին հնարավորություն տվեց բիզնես վարել:

Լեզուներ սովորելու 4 սկզբունք

Այսօր ուզում եմ ձեզ համար առանձնացնել լեզուներ սովորելու 4 սկզբունք. Հաճույքով ուսումնասիրի տվյալ լեզուն. դուրս գրածդ բառերը բարձրաձայն արտասանիր այնքան մինչև՝ ուղեղդ հասկանա , որ դու հաճույքով ես լարում իրեն, գրքերի տեքստերը այնքան շատ կարդա, որ հաճույք ստանաս՝ առանց...